ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աշխատանք՝ 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանց

Աշխատանք՝ 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանց

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինծառայությունից զորացրված անձանց աշխատանքի վերաբերյալ։
 
«2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված հարգելի՛ քաղաքացիներ,
եթե ուզում եք գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում՝ առաջարկում ենք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ հաղորդագրությամբ նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրել Ձեր անուն-ազգանունն ու հեռախոսահամարը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները ներկայացնելու և դրանում ընդգրկելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: