հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Աշխարհում տաքսին աստիճանաբար անցում է կատարելու առանց վարորդի ռեժիմի. «Յանդեքս»-ի հիմնադիր

Աշխարհում տաքսին աստիճանաբար անցում է կատարելու առանց վարորդի ռեժիմի. «Յանդեքս»-ի հիմնադիր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Արկադի Վոլոժի հետ: Այս մասին նա գրառում է արել Facebook-ի իր էջում և տեսանյութ հրապարակել:

Վարչապետը նշել է՝  ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որ «Յանդեքս»-ը հաջողությամբ գործունեությունը ծավալի, ներդրումներ անում մեր երկրում, այդ թվում արհեստական ինտելեկտի ոլորտում:

Արկադի Վոլոժ էլ ասել է, որ Հայաստանում հաջողությամբ զարգանում է «Յանդեքս» տաքսի ծառայությունը: Ըստ նրա՝ այսօր աշխարհում տաքսին աստիճանաբար անցում է կատարելու առանց վարորդի ռեժիմի։ «Շատ ընկերություններ են այդ մրցավազքի մեջ, այդ թվում մենք»,-ասել է նա՝ հավելելով, որ կոնկրետ Թաթարստանի մի փոքր քաղաքում արդեն իսկ իրենք կիրառում են առանց վարորդի տաքսի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: