կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարության որոշմամբ «Մուրադ սար» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից:

Ընկերությունը  ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել ցինկապատ մետաղյա պրոֆիլների, չժանգոտվող խողովակների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է իրականացնել 510 մլն դրամի կապիտալ (սարքավորումների ձեռքբերում) և 18 մլրդ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 50 աշխատատեղ՝ 520 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2028 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 55-ի՝ 560 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 18.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:

  • Կիսվել: