Արտաքին պարտքը նվազել է
Հայաստանի պետական պարտքը 2019 թվականի նոեյմբերի 30-ի դրությամբ կազմել է 3 տրիլիոն 424 մլրդ 524.4 մլն դրամ կամ 7 մլրդ 166 մլն 76 հազար դոլար ՝ մեկ ամսվա ընթացքում նվազելով 35 մլրդ 526.1 մլն դրամով կամ 49.322 մլն դոլարով։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, Հայաստանի համախառան պետական պարտքը 2018 թ-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 922 մլն 512 հազար դոլար։
Պետական պարտքի մեջ արտաքին պարտքը կազմում է 2 տրիլիոն 688 մլրդ 673.2 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը 2 տրիլիոն 443 մլրդ 942.3 մլն դրամ է, ՀՀ կենտրոնական բանկինը` 244 մլրդ 731 մլն դրամ։
Ներքին պարտքը կազմում է 735 մլրդ 851.2 մլն դրամ։
Փոխարկման համար կիրառված ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը 2019-ի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 477.88 դրամ: