երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Արտակարգ դրության պայմաններում աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ են նախատեսում․ գործազուրկներին կաջակցեն

Արտակարգ դրության պայմաններում աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ են նախատեսում․ գործազուրկներին կաջակցեն

Արտակարգ դրության պայմաններում աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ են նախատեսում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նախագծում տեղ են գտել նաև հեռավար աշխատանքին ու նաև վարձատրությանը վերաբերող կարգավորումներ:

Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն քաղաքացիներին, ովքեր այս ընթացքում գործազուրկ կդառնան։  

«Չեմ կարծում, որ արտակարդ դրության այս ժամանակահատվածում շատ կլինեն անձինք, ովքեր կհամալրեն գործազուրկների շարքերը։ Այնուամենայնիվ, մենք մեր ուշադրության կենտրոնում կպահենք այդ ամենը, կփորձենք հասկանալ, թե ինչ եղավ աշխատաշուկայում, ինչ վերադասավորումներ եղան։ Արտակարգ դրությունից հետո գործազուրկ դարձած անձինք կլինեն մեր ուշադրության կենտրոնում, և մենք նրանց կառաջարկենք Զբաղվածության պետական գործակալության կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող զբաղվածության ծարգրեր և միջնորդություններ կուղարկենք, կրկին նրանց աշխատանքի տեղափորելու համար»,- նշեց Սարգսյանը

  • Կիսվել: