ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտակարգ դրության օրերին գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ

Արտակարգ դրության օրերին գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ

Արտակարգ դրության օրերին ավիացիայի ոլորտում գործում են չորս ռուսական և մեկ բելառուսական ավիաընկերություններ։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտնեց  ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝  բելատուսական «Բելավիա» ավիաընկերությունը մոտ օրերին իրականացնելու է Մինսկ-Երևան չվերթը, իսկ ռուսական ավիաընկերություններից գործում են՝ «Ural airlines»­ը, «Aeroflot»­ը, «Sibir airlines»­ը, «Nordwind airlines»­ը:

Արմեն Սիմոնյանը նշեց, որ ուղևորահոսքը բավականին նվազել է։ Մասնավորապես, եթե մարտի 8-ի դրությամբ օրական լինում էր  6 հազար ուղևոր, ապա այսօր՝ մոտ 8 հարյուր ուղևոր է մնացել։

  • Կիսվել: