կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արտադրողն ահազանգում է, որ Lee Deluxe շոկոլադե կոնֆետները Հայաստանում համատարած կեղծվում են․ Hetq.am

Արտադրողն ահազանգում է, որ Lee Deluxe շոկոլադե կոնֆետները Հայաստանում համատարած կեղծվում են․ Hetq.am

Հայկական Lee Deluxe շոկոլադե կոնֆետներ արտադրող «Լիի դելյուքս» ՍՊԸ-ն պնդում է, որ իրենց կոնֆետներից գրեթե ոչնչով չտարբերվող կոնֆետներ են կրկնօրինակվում շուկայում։

«Կեղծված կոնֆետները փաթեթավորմամբ, ապրանքանշանով և անունով շփոթության աստիճան նման են մեր արտադրած Lee կոնֆետներին։ Սպառողների համար դժվար է արտաքինից տարբերել, թե դրանցից որն է իրական Lee-ն, սակայն համով և որակով կեղծված կոնֆետները անհամեմատ ավելի ցածր են մեր արտադրած կոնֆետներից»,- ասում է գործարանի փոխտնօրեն Վաթչե Քուզելյանը, որը նաև գործարանի համահիմնադիրներից է։

Քուզելյանը գործարանի մյուս համահիմնադիրների հետ Lee անունով շոկոլադե կոնֆետներ է սկսել արտադրել 2013 թվականից։ Սկզբում գործարանը շահագործվել է «Լիի շոկոլադ» ՍՊԸ-ով, 2023 թվականից՝ «Լիի դելյուքս» ՍՊԸ-ով։

Վաթչե Քուզելյանը լիբանանահայ է։ Լիբանանում արտադրվող Lee շոկոլադե կոնֆետների օրինակով սկսել է Հայաստանում ևս արտադրել։ Սկզբում «Լիի  շոկոլադ» ՍՊԸ-ով, ապա՝ «Լիի դելյուքս»-ով Հայաստանում Մտավոր սեփականության գործակալությունում դեռևս 2014 թվականին գրանցվել է LEEDELUXE անվանումը, ինչպես նաև՝ ապրանքային նշանը։

Վերջին՝ հատկապես երկու տարիներին, գործարանը դժգոհություններ է ստանում կոնֆետի որակի վատացման վերաբերյալ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: