հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան է տեղադրվել

Արշալույս համայնքում 10 հակակարկտային կայան է տեղադրվել

Արշալույսում 2021 թվականի համար հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքներն ավարտվել են. համայնքում 10 հակակարկտային կայան է տեղադրվել: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից: 
 
Հակակարկտային կայանների տեղադրմամբ շուրջ 700 հա հողատարածք կպաշտպանվի բնական աղետից, որն էլ, իր հերթին, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանն ու բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
 
2-րդ սուբվենցիոն ծրագրով կընդլայնվի համայնքի ցերեկային լուսավորության ցանցը:

  • Կիսվել: