հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Արփիմեդ»-ը Աբովյանում նոր արտադրական տարածքներ կկառուցի՝ դեղերի արտադրության համար. ընկերությունն արտոնություն ստացավ

«Արփիմեդ»-ը Աբովյանում նոր արտադրական տարածքներ կկառուցի՝ դեղերի արտադրության համար. ընկերությունն արտոնություն ստացավ

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊ ընկերությանը:

«ԱՐՓԻՄԵԴ»-ի կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցել նոր արտադրական տարածքներ դեղերի արտադրության համար։

Ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին։ Արդեն իսկ իրականացվել է 2․8 մլրդ դրամի կապիտալ ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2 մլրդ դրամի կապիտալ ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և նոր սարքավորումների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 173 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 225-ի՝ մինչև 230 հազ․ դրամից մինչև 260 հազ․ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1 մլրդդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 50 մլն դրամ։

Ընկերությունը նախատեսում է ցանկում ներկայացված ապրանքները ներմուծել «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Լիզինգատու կազմակերպություն) միջոցով՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո, այն հանձնելու է «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

  • Կիսվել: