երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը կգործակցեն ռուսական բուժհաստատությունների հետ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը և Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը կգործակցեն ռուսական բուժհաստատությունների հետ

ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը կհամագործակցի Պրոֆեսոր Ա.Լ. Պոլենովի անվան ռուսական գիտահետազոտական նյարդավիրաբուժական ինստիտուտի, իսկ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը»` Ն. Ն. Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի հետ:
 
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգ այցի շրջանակներում համագործակցության մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել, ըստ որոնց` պետերբուրգյան այս գիտահետազոտական կենտրոնների հետ գիտական, ուսումնական և բուժական ծրագրեր կիրականացվեն, նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի և Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բուժաշխատողները կարող են վերապատրաստվել:
 
 
Արտակ Ջումայանը եղել է Սանկտ Պետերբուրգի «Սուրբ Վերապատվելի Նահատակ Եղիսաբեթ» քաղաքային հիվանդանոցում: Այնտեղ ծանոթացել է էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման փորձին:
 
Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է նաև հայ բժիշկների ասոցիացիայի անդամների հետ:

  • Կիսվել: