ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կանցկացվեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ

Կանցկացվեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ

ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 86-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի համաձայն՝ առողջապահության ոլորտում շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) հետ կանցկացվեն միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) նախագծի (ներառյալ՝ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի) մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի շուրջ քննարկումներ:

Քննարկումները կանցկացվեն 2023 թվականի ապրիլի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում: Մասնակցության հայտ ներկայացրած և առողջապահության ոլորտում առնվազն մեկ տարվա գործունեություն ծավալած շահագրգիռ կազմակերպությունները լրացուցիչ կտեղեկացվեն քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև օրակարգի վերաբերյալ:

Հայտերն ուղարկել հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեին` [email protected], մինչև մարտի 30-ը` ժամը 18:00:
Անհրաժեշտ է ներկայացնել ՔՀԿ անվանումը և մասնակցի տվյալները` անուն- ազգանուն, բջջային հեռախոսահամար, նաև կարճ հաղորդագրություն կառույցի գործունեության վերաբերյալ:

  • Կիսվել: