շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել

Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել

ՀՀ կառավարությունը 2024 թվականի համար նախատեսում է առողջապահության նախարարությանը 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել, քան նախորդ տարի։ Այս մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
 
«2024 թվականի ֆինանսավորման չափն առողջապահության ոլորտի համար առաջարկվում է 168,22 մլրդ դրամ։ Սա ավելին է նախորդ տարվա համեմատ, 21 մլրդ դրամով ավելին է։ Կապիտալ ծախսերը կկազմեն 11 մլրդ 871 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերը` 156 մլրդ դրամ։ Նախարարությունն իրականացնում է 11 ծրագիր և 49 միջոցառում»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ այս 168 մլրդ դրամի մեջ նախատեսված են նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար 2024 թվականին ծախսվելիք գումարները։ Ֆիննախը շեշտեց, որ 18 մլրդ դրամ չբաշխված գումար է նախատեսվել, քանի որ դեռ բոլոր դետալները հաստատված չեն։ «Հաստատելուց հետո ամբողջը կբաշխվի տարբեր միջոցառումների միջև»,– ասաց Հովհաննիսյանը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: