ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առողջապահության ապահովագրությամբ ոչ թե դեղերն ենք տալու, այլ գումար եւ քաղաքացին կարող են գնել իր ուզած դեղը. Փաշինյան

Առողջապահության ապահովագրությամբ ոչ թե դեղերն ենք տալու, այլ գումար եւ քաղաքացին կարող են գնել իր ուզած դեղը. Փաշինյան

2024-ից առողջապահության ապահովագրության համակարգ է ներդրվելու: Այս մասին, այսօր ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բյուջեի հաշվին այդ ապահովագրությունից օգտվելու են առավել խոցելի խավերը: Մենք նախատեսել ենք մեխանիզմներ, երբ ապահովագրվածը հնարավորություն ունենա որոշակի ճկունության, որ ինքն իր նախընտրած դեղերը ձեռք բերի: Մենք նաեւ դեղերի կարիք ունեցողներին ոչ թե դեղերն ենք կոնկրետ տալու, այլ որոշակի դրամական աջակցություն ենք ցուցաբերելու: Դրամական ֆոնդ է նախատեսվելու, երբ քաղաքացիները կարող են իրենց նախընտրած դեղերը ձեռք բերել»,- ընդգծեց վարչապետը:

  • Կիսվել: