հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Առողջ ծերացման արշավ»` Վանաձորում

«Առողջ ծերացման արշավ»` Վանաձորում

ՀՀ առողջապահության նախարարության կողմից Լոռու մարզպետարանի հետ համագործակցությամբ Վանաձոր համայնքում կազմակերպվել էր «Առողջ ծերացման արշավ»` 60-ից բարձր տարիքի բնակչության համար: Արշավն անցկացվում  էր «Ընտրի՛ր առողջությունը: Շարժվի՛ր, որ լինես առողջ» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով առաջ մղել առողջ ծերանալու, առողջ ապրելակերպ վարելու գաղափարը:
 
Возможно, это изображение 3 человека и люди стоят
 
Միջոցառումն սկսվեց քայլերթով Վանաձորի կենտրոնական հանրախանութի մոտից և ավարտվեց Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի մոտ, որտեղ էլ անցկացվեց հիմնական միջոցառումը՝ ձեռքի աշխատանքների, գեղանկարների ցուցադրություններ, առողջ ուտեստների պատրաստում, գեղարվեստական կատարումներ:
 
Возможно, это изображение 3 человека, люди стоят и на открытом воздухе
 
Արշավին մասնացում էին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, նախարարության և մարզպետարանի պաշտոնյաներ, մարզի առողջապահական հիմնարկների, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի ղեկավարներն ու աշխատակիցները:
 
Возможно, это изображение 5 человек
 
Միջոցառման մեջ ներգրավվել էին Հայկական կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղի, «Առաքելություն Հայաստան» կազմակերպության, «Արփի» ՀԿ-ի և մի շարք այլ կազմակերպությունների շահառուներն ու աշխատակիցները:
 
Возможно, это изображение 8 человек, люди стоят и улица
 
«Առողջ ապրելակերպի արշավ» կանցկացվի նաև նոյեմբերի 2-ին՝ ընտանեկան ձևաչափով, որին կարող են մասնակցել ընտանիքի բոլոր անդամները:
 
Возможно, это изображение 4 человека, люди стоят и на открытом воздухе

  • Կիսվել: