կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Արմենիա» ընկերությունը մարտի 24-31-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը

«Արմենիա» ընկերությունը մարտի 24-31-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը

«Արմենիա» ավիաընկերությունը մարտի 24-31-ը չեղարկել է NGT936/935 Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթերը եվրոպական և ամերիկյան սահմանափակումների պատճառով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը:

«NGT930/929 Երևան-Մոսկվա-Երևան չվերթերը իրականացվելու են ըստ ժամանակացույցի։ Այժմ վարվում են բանակցություններ և տարվում են աշխատանքներ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։ Լրացուցիչ տեղեկությունը պարբերաբար կթարմացվի։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- գրել է Խաչատրյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: