երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արմենիա Վայնի «Երևան» կարմիր գինին The Guardian պարբերականի էջերում է

Արմենիա Վայնի «Երևան» կարմիր գինին The Guardian պարբերականի էջերում է

Գինու ոլորտում հայտնի լրագրող բրիտանացի Ֆիոնա Բեքեթը The Guardian պարբերականի էջերում ներկայացնում է 5 գինի՝ ձմռան ցուրտ օրերը ջերմացնելու համար, որոնց շարքում է Արմենիա Վայն ընկերության «Երևան» կարմիր գինի։

«Մենք բոլորս էլ հիմա ջերմանալու կարիք ունենք,որպեսզի հաղթահարենք գորշությունը․ այս իրավիճակին դիմակայելու իմ ռազմավարությունը համեղ ուտեստներն են, ծածկոցով փաթաթվելը, գորգերը, բուրավետ մոմերը, և լավ գինին, այլ կերպ ասած՝ «ջերմացնող» գինին»։ «Ջերմացնող» գինիները ծանոթ զգացումներ են արթնացնում․ պետք է նշեմ, որ այսպիսի գինիներ փնտրելու ճանապարհին ինձ այնքան գրավեց հայկական կարմիրը, որ ստիպված էի ներառել այն իմ ցուցակում՝ հատկապես իր տպավորիչ համի շնորհիվ»,- նշում է Ֆիոնա Բեքեթը։

Նրանց համար, ովքեր ցանկանում են կարգավորել խմելը, ասեմ՝ հարցը ոչ թե քանակն է, այլ որակը»,-վստահեցնում է գինու գիտակը, և ավելացնում, որ հարցը նույնիսկ թանկարժեք կամ հանրահայտ գինիները չեն, այլ հենց այն գինիները, որոնք ձեզ կօգնեն ստեղծել հարմարավետության տիրույթ։ Արմենիա Վայնի Երևան շարքն աչքի է ընկնում բուրային նուրբ ու բազմազան փնջերով։ Այն վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ավելի քան 30 երկրներում և դարձել է շատ գինեսերների ֆավորիտը։

Իսկ The Guardian-ի ուշադրությանը գրաված «Երևան» կարմիրն ունի 15-ից ավել բարձրագույն պարգև միջազգային ամենահեղինակավոր մրցույթներից և ցուցահանդեսներից։

  • Կիսվել: