շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

«Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները

 «Արմենիա» ավիաընկերությունը նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով չեղարկում է բոլոր չվերթները մինչև ապրիլի 30­ը ներառյալ։

Այս մասին ֆեյսբուքում գրել է «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։

«Հարգելի գործընկերներ, «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30­ը ներառյալ բոլոր չվերթները։ Բոլոր ուղևորներին առաջարկվելու են վաուչերներ տոմսի արժեքին համապատասխան»,- նշել է Խաչատրյանը։

Ավելի վաղ ավիաընկերությունը չեղարկել էր բոլոր չվերթները մինչև ապրիլի 16-ը։

Անդրադառնալով EASA ստուգումներին՝ Գևորգ Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս պահին  իրենք ակտիվ քննարկումների մեջ են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ՝ ստեղծված իրավիճակից լուծումներ գտնելու համար։

««Արմենիա» ավիաընկերությունը իր TCO սերտիֆիկատը ստացել է դեռևս նախորդ տարվա սկզբին, ինչը փաստում է, որ մեր ավիաընկերությունը համապատասխանում է ԵՄ սահմանած ավիացիոն անվտանգության նորմերին»,- գրել է ավիաընկերության փոխտնօրենը։

  • Կիսվել: