ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Արմավիրում մեղուների թունավորում է գրանցվել

Արմավիրում մեղուների թունավորում է գրանցվել

Համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Արմավիրի մարզի մի շարք գյուղերում մեղուների թունավորում է գրանցվել։

Այս առնչությամբ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբության գրառում է արել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելիներս, հենց նոր ինձ հետ կապվեց Արմավիրի մարզպետը և տեղեկացրեց, որ կապ են հաստատել Գյուղատնտեսության տեսչության հետ և տեսչության աշխատակիցներն ու մարզպետարանի գյուղ բաժնի աշխատակիցները պետք է նմուշառում անեն և հանրապետական լաբորատորիայում պարզեն պատճառները։ Ես բնակիչներին փոխանցել եմ բոլոր մեղվապահ խորհրդատուների կոնտակտները, որոնք դուք փոխանցեցիք։ Առաջնային վարկածն է «սեզոնային տիզը»։ Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար։

Վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն էլ է զբաղվում և մասնագետները հիմա խորհրդատվություն կտրամադրեն բնակիչներին»։

  • Կիսվել: