երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են արել

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են արել

Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության վարորդները այսօր մեկ ժամ դադարցրել են իրենց աշխատանքը։ Պատճառն, ըստ ընկերության հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանի, այն է, որ երթուղին սպասարկող անօրինական մեքերնաները շատ են։ «Մարդիկ չեն կարողանում աշխատել, անօրինական մեքենաները շատ-շատ են»,- փոխանցեց նա։

Նրա  խոսքով՝ վարորդները վաղուց էին ուզում բողոքի ցույց անել, բայց խնդրել են, որ մի քիչ էլ սպասեն և սպասարկեն երթուղին, սակայն պատկան մարմինները անգործություն են դրսևորում։

«Այս հարցը դեռ լուծում չի ստացել։ Վարորդն էլ չի կարողանում փող վաստակել։»,- ասաց Շուշան Խաչատրյանը։

 

  • Կիսվել: