ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արման Խոջոյանը Շանհայ քաղաքում մասնակցել է Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին

Արման Խոջոյանը Շանհայ քաղաքում մասնակցել է Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը ՉԺՀ Շանհայ քաղաքում մասնակցել է նոյեմբերի 5-ից 10-ը անցկացվող Չինաստանի ներմուծման 6-րդ միջազգային ցուցահանդեսին։

Այս միջոցառմանը Հայաստանը ներկայանում է ազգային տաղավարով՝ ներկայացնելով 23 հայկական ընկերությունների արտադրանք, ինչպես նաև հայկական մշակույթը և Հայաստանի զբոսաշրջության հնարավորությունները։

Ցուցահանդեսը կազմակերպվել է ՉԺՀ առևտրի նախարարության և Շանհայ քաղաքի ժողովրդական կառավարության կողմից։

  • Կիսվել: