չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արևածաղկի և եգիպտացորենի համաշխարհային գներն աճել են. Գևորգյանը՝ ձեթի գնի բարձրացման մասին

Արևածաղկի և եգիպտացորենի համաշխարհային գներն աճել են. Գևորգյանը՝ ձեթի գնի բարձրացման մասին

Ձեթի, ալյուրի, շաքարի, բենզինի և կարագի շուկաները, որտեղ կենտրոնացվածությունը մեծ է, մենք ուսումնասիրում ենք: Այս մասին Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

Աննալով ձեթի գնի բարձրացմանը՝ նա նշեց. ՛՛Ձեթի շուկայում արևածաղկի և եգիպտացորենի համաշխարհային գներն են աճել, կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում պահեստավորման հավաքման խնդիրներ են եղել, և գինը բարձրացել է: Իսկ շաքարի առումով՝ շաքարի շուկայում ստուգանումներ էինք իրականացրել ցածր գնի համար` դեմպինգի համար՛՛:

  • Կիսվել: