շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արցախի նախագահական ընտրություննեչի ժամանակացույցը․ թեկնածուների գրանցումը կսկսվի փետրվարի 5-ից

Արցախի նախագահական ընտրություննեչի ժամանակացույցը․ թեկնածուների գրանցումը կսկսվի փետրվարի 5-ից

Ինչպես հաըտնի է Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունները այս անգամ տեղի կունենան միևնույն օրը՝ մարտի 31-ին։ InfoPort-ին հայտնի է դարձել ընտրությունների ժամանակացույցը։

Եվ այսպես՝ թեկնածուների առաջադրումը կսկսվի փետրվարի 5-ից և կավարտվի փետրվարի 15-ին։ Ապա փետրվարի 26-ին կմեկնարկի քարոզարշավը։ Այն կտևի մինչև մարտի 29-ը։ Մարտի 30-ը կհայտարարվի «լռության օր», իսկ 31-ին տեղի կունենա քվեարկությունը։ Արդյունքները վերջնական կամփոփվեն երեք օրվա ընթացքում։ Իսկ դրանից 40 օր հետո՝ հավանաբար մայիսի 13-ին տեղի կունենա Արցախի նորընտիր նախագահի ինաուգուրացիայի արարողությունը։

  • Կիսվել: