երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Արարատի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում ծիրանենու մասսայական ծաղկում է սպասվում ժամանակից շուտ

Արարատի, Վայոց ձորի և Արմավիրի մարզերում ծիրանենու մասսայական ծաղկում է սպասվում ժամանակից շուտ

ՀՀ երեք մարզում` Արարատ, Վայոց Ձոր, Արմավիր, ծիրանենու մասսայական ծաղկում է սպասվում մարտի 16–ից սկսած։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ ծիրանենու մասսայական ծաղկումն Արարատի մարզում և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում սպասվում է մարտի 16–18–ը, Արմավիրի մարզում՝ 18–22–ն ընկած ժամանակահատվածում»,– նշված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: