կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատի մարզում կենդանիների կերերի և ձկնամթերքի արտադրություն է հիմնվում. ներդրումների ծավալը շուրջ 5.5 մլրդ դրամ է

Արարատի մարզում կենդանիների կերերի և ձկնամթերքի արտադրություն է հիմնվում. ներդրումների ծավալը շուրջ 5.5 մլրդ դրամ է

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 18-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ին:

«ԻՆՎԵՍՏ ՊԼՅՈՒՍ»-ի կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում է օգտագործել կենդանիների կերերի, ինչպես նաև ձկնամթերքի արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2023թվականին։

Ընդհանուր ներդրումների ծավալը կազմելու է շուրջ 5.5 մլրդ դրամ, որը իրականացվում է փուլային տարբերակով: 2023թ. հունվարից արդեն իսկ իրականացվել են շուրջ 0.5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, ինչի արդյունքում ձեռք են բերվել սեփական հող, ցանկապատում, կատարվել են հողաշինարարական աշխատանքներ, ինչպես նաև կառուցվել է շինություն, որը օգտագործվելու է արտադրական նշանակության համար: Նախատեսվում է իրականացնել ևս 23․4 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված սարքավորումների ձեռքբերման համար։

Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2028 թվականը ստեղծել 190նոր աշխատատեղ՝ 340 հազ դրամից մինչև 495 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է23․4 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․2 մլն դրամ:

  • Կիսվել: