շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Երևանի, Դիլիջանի, Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Երևանի, Դիլիջանի, Սպիտակի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ից մինչև հոկտեմբերի 27-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ բնակավայրերի գազասպառողների, «Արվիկա-Կլասիկ», «Արաշագ», «Արտաշատի ԲՈւԱՏ», «ԳԱ-ԳԱ-էՏ», «Գազոսֆերա», «Գազ Պրոդուկտ», «Դալար Գազ», «ԷՅՋԻՋԻԼ», «Լիգա», «Կարեն և Ռաֆիկ», «Մայ Արգ», «Շահումյան Գազ» (գյուղ Շահումյան), «Ռուբադա», «Վ.Կ. Գրուպ 5» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, հարակից այլ կազմակերպությունների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, Կոտայքի մարզում գործող «Մուլտի Գազ», «Թամզա», «ՌոսԳազ պլյուս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 2-րդ նրբանցքի, Հակոբջանյան 3-րդ նրբանցքի և 1-ին փողոցի գազասպառողների, ժամը 11:00-ից մինչև ժամը 13:00-ն` Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու և «Մուրացան» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:                  

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:

  • Կիսվել: