կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արարատ գյուղում 1 ամիս ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով

Արարատ գյուղում 1 ամիս ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական կազմակերպության կողմից նորակառույց ջրագծերը բաշխիչ ցանցին միացնելու և ջրաչափերի տեղադրման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 26-ը Արարատի մարզի Արարատ գյուղում ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: