շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը, 9-ի ցերեկը, 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, սպասվում է նաև մառախուղ:

Քամին արևտյան է՝ 3-6 մ/վ, հունվարի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում հունվարի 7-ի ցերեկը, 8-11-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 7-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն:

  • Կիսվել: