կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Առանց սահմանի բացման էլ Շիրակի մարզում տուրիստական առումով շատ լավ վիճակ է․ Շիրակի մարզպետ

Առանց սահմանի բացման էլ Շիրակի մարզում տուրիստական առումով շատ լավ վիճակ է․ Շիրակի մարզպետ

Եկեք կանխատեսումներ չանեմ, բայց առանց սահմանի բացման էլ Շիրակի մարզում տուրիստական առումով շատ լավ վիճակ է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը և դրա հետևանքներին։

Հարցին՝ սահմանը բացվելուց հետո զարգացման նոր տեմպեր կգրանցվեն արդյո՞ք, մարզպետն ասաց․

«Միանշանակ կզարգանա։ Բերեք ես չասեմ՝ կողմ եմ, թե կողմ չեմ հայ-թուրքական սահմանի բացմանը։ Հետևյալը կարող եմ ասել, երբ որոշակի զարգացումներ լինեն այդ մասով, արդեն արդյունքներից կարող ենք ասել՝ կողմ ենք, թե ոչ։ Ցանկացած պարագայում, երբ որևէ մի տարածքում ներդրումներ են լինում, դրանք չկապելով սահմանի բաց կամ փակ լինելու հետ, բնականաբար զարգացում չի կարող չլինել։   Հիմա Գյումրին ծաղկուն քաղաք է։ Ես տեսնում եմ, որ սոցիալական խնդիրներն օր օրի նահանջում են։ Մինչեւ 2027 թվականը քաղաքը պետք է ամբողջությամբ ազատվի «դոմիկներից»»,-նշեց Մուրադյանը։

Անդրադառնալով Անի համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին՝ նա վստահեցրեց, որ որեւէ մեկին, այդ թվում՝ իշխող խմբակցության ներկայացուցչին առաջ մղելու որեւէ հանձնարարական չկա։ «Չեմ հասկանում նման խոսակցությունների իմաստը։ Ընտրում են քաղաքացիները, եւ հենց նրանց ձայներն են ազդելու»,-հավելեց մարզպետը։

  • Կիսվել: