հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Առանց պետական գրանցման և հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը առաջացնում է պատասխանատվություն. ՊԵԿ

Առանց պետական գրանցման և հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը առաջացնում է պատասխանատվություն. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է՝ առանց պետական գրանցման կամ առանց հարկային մարմնում հաշվառման ձեռնարկատիրական գործունեությունը և օրենքով սահմանված կարգով հարկերը չվճարելը առաջացնում է պատասխանատվություն:

Կոմիտեի հիմնական նպատակը ոչ թե խախտումների բացահայտումը և պատասխանատվության միջոցների կիրառումն է, այլ՝ կանխարգելումը: Հետևաբար, խրախուսելով կամավոր կարգապահությունը, ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնել բացառապես պետական գրանցում ստանալուց կամ հարկային մարմնում հաշվառվելուց հետո, օրենքով սահմանված դեպքերում կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա, վարել հաշվառում և վճարել հարկերը:

Եթե ձեռնարկատիրական գործունեության համար պարտադիր է հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը, ապա անհրաժեշտ է կիրառել բացառապես տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ: Գործունեության վայրի փոփոխության դեպքում ՀԴՄ-ի գրանցման հասցեն փոփոխվում և համապատասխանեցվում է նոր գործունեության վայրի հասցեին:

Եվ հիշեցնենք, որ նույնիսկ փոքր եկամուտներից հարկ վճարելով՝ նպաստում ենք մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, երկրի հզորացմանն ու կայունացմանը:

  • Կիսվել: