ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների ակնհայտ նվազում կա. Գեղամ Գեւորգյան

Առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների գների ակնհայտ նվազում կա. Գեղամ Գեւորգյան

Առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքներում գների նվազում կա: 2018-2019 թվականների համեմատությամբ այդ նվազումը բավականին ակնհայտ է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։

«Այսինքն բացի դոլարի կուրսի տատանումից եւ ճանապարհածախսի թանկացում, որը շատ փոքր ազդեցություն թողեց, գների էական բարձրացում չի եղել»,-ասաց նա։

Նա նաև տղեկացրեց, որ այս պպահին որրևէ ապրանքի դեֆիցիտ չկա։ Ինչ վերաբերվում է կոճապղպեղի և դիմակի դեֆիցիտի մասին տեղեկություններին, ՏՄՊՊ նախագահն ասաց․ «Կոճապղպեղի սպառումը շատ փոքր քանակի է, բնակչությունը միանգամից մեծ գնում կատարեց եւ այն արագ սպառվեց մինչեւ նոր ներկրում տեղի ունեցավ: Դիմակների դեպքում էլ ամբողջ աշխարհում կար դեֆիցիտ, որովհետեւ այն երկրները, որոնք արտահանում են դիմակներ, չէին արտահանում, քանի որ ներքին սպառման խնդիր ունեին»,-ասաց Գեղամ Գեւորգյանը:

Գրիգորյանն անդրադարձավ նաև կորոնավիրուսի թեստերի շուկայի ուսումնասիրության։ Ըստ նրա՝ մինչ այժս թեստավորումն իրականացվում էր միայն պետության կողմից։ Եթե մասնավորները սկսեն թեստավորում իրականացնել եւ անհրաժեշտություն լինի գների վերահսկողություն իրականացնել, ապա դա  էլ անպայման կանեն

  • Կիսվել: