շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Առաջիկայում պղնձի, ոսկու և մոլիբդենի պահանջարկը գնալով ավելանալու է. Վարդան Ջհանյան

Առաջիկայում պղնձի, ոսկու և մոլիբդենի պահանջարկը գնալով ավելանալու է. Վարդան Ջհանյան

Աշխարհում նկատվող տենդեցները և ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առաջիկայում պղնձի, ոսկու և մոլիբդենի պահանջարկը գնալով ավելանալու է: Ոչ միայն մենք, այլև բոլոր միջազգային գործակալություններն են կանխատեսում, որ պղնձի մեկ տոննայի գինը 2026թ․ կբարձրանա մինչեւ 11 000 դոլար, իսկ 2027-2028թթ. սպասվում են ավելի բարձր գներ: Այս մասին Ծաղկաձորում մեկնարկած «Հանքաբերդյունաբերական ֆորում 2025»-ի ընթացքում ասաց  «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի  տեղակալ Վարդան Ջհանյանը:

Նա նկատեց, որ այդ առումով Հայաստանը գտնվում է շահեկան դիրքերում, քանի որ հարուստ է նշված օգտակար հանածոներով:

Ըստ Ջհանյանի՝ նշված առաջիկա տենդեցները բերելու են նրան, որ պղնձի պահանջարկը և արտահանման ծավալները գերազանցելու են նավթի պահանջարկին և արտահանման ծավալներին:

«Միայն այս երեք մետաղների (պղինձ, մոլիբդեն եւ ոսկի) շնորհիվ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը կարող է 5-6 տարվա ընթացքում ապահովել ավելի քան 3 միլիարդ դոլարի արտահանում (hամեմատության համար նշենք, որ ՀՀ-ում արտահանման ծավալներով երկրորդ տեղը զբաղեցնում է ծխախոտագործության ոլորտը, որի արտահանման ծավալը հասնում է մոտ 300 միլիոն դոլարի)։ Սա ավելին է, քան Հայաստանի ամբողջ արտահանման ծավալը 2021թ։ Ինչու 2021 թվականի, քանզի այդ տարին ՀՀ-ի համար ռեկորդային է եղել մետաղների վերաարտահանման ցուցանիշներով։ Իսկ մի քանի տարի անց մենք կգերազանցեք այդ ցուցանիշը մեր ընդերքից արտահանվող մետաղներով», - նշեց Ջհանյանը։

Ըստ նրա՝ ճիշտ մոտեցման դեպքում կարելի է հասնել դրական առեւտրային հաշվեկշռի, որը կհանգեցնի բարձր տնտեսական ցուցանիշների եւ բնակչության բարեկեցության աճի։

  • Կիսվել: