ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջիկայում կմեկնարկի Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի շինարարությունը․ Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում կմեկնարկի Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի շինարարությունը․ Նիկոլ Փաշինյան

Առաջիկայում ռազմավարական նշանակության ծրագիր կիրականացվի Հայաստանում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կմեկնարկի Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի շինարարությունը։ Այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հիմա լավ դինամիկայով տեղի է ունենում Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը, նաև մեր ուշադրության կենտրոնում է լինելու Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը»,- ասաց նա։

Ճանապարհաշինական ծրագրերին անդրադառնալով՝ Փաշինյանն ասաց․ «Մի հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն հարվիրել՝ շատ կարևոր է արձանագրել, որ այս ծրագրերը ահռելի ֆինանսական միջոցներ են պահանջում։ Եվ կարևոր հարց է, թե որտեղից ենք ներգարվելու այդ միջոցները։ Այս առումով ուրախ եմ արձանագրել, որ մենք այս փուլում հնարավորություն ունենք Եվրամիության հետ համատեղ իրականացնել մեր ծրագրերը։ Դուք գիտեք, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանին հատկացնել 2,6 մլրդ եվրոյի փաթեթ։ Մենք այս ընթացքում բավական արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և որոշակիացրել ենք այն ծրագրերը, որտեղ պիտի ակնկալենք Եվրամիության ֆինանսների ներգրավվածությունը։ Շատ կարևոր եմ համարում, որ այդտեղ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի մարզում ենթակառուցվածքների և Սյունիքի մարզի դիմադրողականության բարձրացման ծրագիրը»,- ասաց նա։

  • Կիսվել: