շաբաթ, հուլիս 13
13 / 7 / 2024
Առաջիկայում Երևանի փողոցներից 9-ում մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Առաջիկայում Երևանի փողոցներից 9-ում մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով

Երևանի փողոցներից 9-ում վերգետնյա մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Թևոսյանը։
 
Նա ընդգծեց, որ նախատեսված է այդ ծրագիրը փուլ առ փուլ իրականացնել 28 փողոցում։
Այժմ աշխատանքներ են իրականացվելու Երևանի Վարդանանց, Խորենացի, Մյասնիկյան, Աճառյան, Թումանյան, Տիգրան Մեծ, Մելիք Ադամյան, Արգիշտի և Հանրապետություն փողոցներում։
 
Առաջիկայում Երևանի փողոցներից 9-ում մալուխները կանցկացվեն ստորգետնյա կապուղիներով։
Նա նշեց նաև, որ շուրջ 80 կմ խրամուղի կփորվի:
 

  • Կիսվել: