ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Առաջարկվում է, որ շրջիկ առևտրի կետերը ևս ՀԴՄ կիրառեն

Առաջարկվում է, որ շրջիկ առևտրի կետերը ևս ՀԴՄ կիրառեն

ՀՀ ազգային ժողովը քննարկում է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Պատգամավորը նշեց, որ նախագծով առաջարկվում է շրջիկ առևտրային կետերի համար ևս հսկիչ դրամարկղային կտրոնների կիրառության պարտադիր պահանջ ներառել։

«Նախագծով մենք կատարում ենք համապատասխան փոփոխություններ Հարկային օրենսգրքի մի քանի հոդվածում։ Մասնավորապես՝ 380-րդ հոդվածը, որը վերաբերում է Հաշվիչ դրամարկղային մեքենաների կիրառության ոլորտին, մենք ավելացնում ենք նաև շրջիկ առևտրի կետերի հատվածը։ Այսինքն՝ ՀԴՄ մեքենաների կիրառությունը պարտադիր է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի համար»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Գևորգ Պապոյանը նշեց՝  ակնկալվում է, որ կարգավորումը կբացառի առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունների ռիսկերը, կվերացնի շրջիկ առևտրի իրականացման և ծառայությունների մատուցման պարագայում ՀԴՄ-ի կիրառման խոչընդոտը, կխթանի առցանց առևտուրը և նոր բիզնեսի տեսակների աճը:

  • Կիսվել: