երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության սահմանման շեմերը

Առաջարկվում է հստակեցնել հաշմանդամության սահմանման շեմերը

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ այդմ՝ սահմանվել են անցումային դրույթներ, մասնավորապես՝ առանձնահատկություններ առաջին անգամ դիմողների և վերափորձաքննության համար դիմողների համար։

Առաջնակի դիմողների հաշմանդամությունը 2023 թ. փետրվարի 1-ից գնահատվելու է նոր ընթացակարգերով, իսկ վերափորձաքննության համար դիմողները շարունակելու են գործող ընթացակարգերով մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։  

Որոշմամբ առաջարկվում է, մասնավորապես, սահմանել անցումային դրույթներ առաջին անգամ և վերափորձաքննության համար դիմողների համար, հստակեցվում են հաշմանդամության սահմանման շեմերը, իսկ տարիքային տարանջատման սանդղակը համապատասխանեցվում է կրթության ոլորտում կիրառվող սանդղակին։

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված: ՊՈԱԿ-ների կանոնադրության ներկայացվող որոշմամբ կատարված կարգավորումների արդյունքում հաստատություններում կբարձրանա գործընթացի կազմակերպման արդյունավետությունը, դպրոցի կառավարման, խորհրդակցական մարմինների, կրթական գործընթացի մասնակիցների գործառույթների իրականացումը հնարավորինս անխոչընդոտ կընթանա:

Կհստակեցվեն դպրոցի սեփականության, նրան ամրացված գույքի և ֆինանսատնտեսական գործունեության, դպրոցի վերակազմակերպման և լուծարման հետ կապված իրավահարաբերությունները:

  • Կիսվել: