շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Առաջարկվում է գազաբալոնային ավտոմեքենաների վկայագրման և ստուգումների պարտադիր գործընթաց սահմանել

Առաջարկվում է գազաբալոնային ավտոմեքենաների վկայագրման և ստուգումների պարտադիր գործընթաց սահմանել

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է նախագիծ, որով կառավարությունն առաջարկում է գազաբալոնային ավտոմեքենաների շահագործման անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով հստակեցնել գազաբալոնների տեղադրմանը, վկայագրմանը, դրանք կատարող կազմակերպություններին, արտադրական բազաներին և ինժեներաբանվորական անձնակազմերին ներկայացվող պահանջները:

Ըստ նախագծի՝ ավտոմեքենաներում տեղադրված յուրաքանչյուր գազաբալոնը պետք է ունենա փական, որը կապահովի դրանք անջատելը գազավառելիքային սնման համակարգից: Բացի այդ, շահագործվող գազաբալոնները ենթակա են պարտադիր վկայագրման։ 

«Պարբերական վկայագրումը կատարվելու է հետևյալ պարբերականությամբ` լեգիրացված պողպատից պատրաստված 1-ին տիպի գազաբալոնները` երեք տարին մեկ անգամ, եթե առկա է արտադրողի՝ պողպատի լեգիրացված լինելը հավաստող փաստաթուղթ, հակառակ դեպքում` երկու տարին մեկ անգամ»,- նշված է նախագծի մեջ:

Կձևավորվի նաև էլեկտրոնային շտեմարան, որտեղ կլրացվեն գազաբալոնների տեղադրման մասին տվյալները:

  • Կիսվել: