երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան

Առաջ բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով մեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են. Փաշինյան

Մենք այդքան խոսում ենք կանխիկի կրճատման մասին, օնլայն բանկինգի մասին, բայց մինչեւ հիմա աշխատում ենք թղթերով, թղթապանակներով: Այս մասին, այսօր կառավարության նիստում «Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին որոշման քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գանք տեսնենք՝ էս թղթթերն էստեղ չի, կսկսենք դողալ, կասենք՝ բա ինչո՞վ ենք աշխատելու, ոնց ենք աշխատելու: Եվ մեր աշխատասեղաններին շարունակում է տրցակով թղթեր լինել, որը, երեւի ժամանակի ընթացքում մեր մտածողության փոփոխությամբ պետք է տեղի ունենա:

Ես հիշում եմ՝ 1990-ականների սկզբին մենք բոլորս մտածում էինք, որ ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենաները լավը չեն, սառույցի վրա փախնում են, ցեխի մեջ խրվում են, արագություն չեն հավաքում եւ ճիշտը մեխանիկական փոխանցումատուփով ավտոմեքենան է: Դա խնջույքների, հարսանիքների հիմնական թեման էր: Հիմա, կարծես այդ բնավեճը կա միայն այն մարդկանց շրջանում, որոնք ուզում են ավտոսպորտով զբաղվել:

Նույնն էլ սա է, մենք հիմա պետք է ավտոմատ փոխանցումատոփի անցնենք տվյալների պահպանման եւ օգտագործման շրջանում»,-ասաց նա:

  • Կիսվել: