կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արագածոտնում ինտենսիվ այգիներ հիմնելու համար կառավարությունն արտոնություն տվեց «Ագրոինվեստ» ընկերությանը

Արագածոտնում ինտենսիվ այգիներ հիմնելու համար կառավարությունն արտոնություն տվեց «Ագրոինվեստ» ընկերությանը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ԱԳՐՈԻՆՎԵՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումները նախատեսվում են օգտագործել ՀՀ Արագածոտնի մարզում ինտենսիվ այգու հիմնման համար։

Ընկերության նպատակներից են ընդլայնել ինտենսիվ այգեգործությունը, կառուցել նոր ոռոգման համակարգեր, այգին համալրել գերժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներով, կառուցել գերժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա, ինչպես նաև մուտք գործել ռուսական, արաբական, ԱՊՀ երկրների շուկաներ՝ դառնալով միջազգային ապրանքանիշ։ Իսկ որպես մրցակցային առավելություն հարկ է նշել, որ ընկերությունը առաջիկա տարիներին դառնալու է խոշոր արտահանող դեպի ԵԱՏՄ շուկա, քանի որ սպասվելիք բերքը նախատեսվում է իրացնել հիմնականում արտաքին շուկաներում։

Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 600 մլնդրամի ներդրում ինտենսիվ այգու հիմնման աշխատանքների իրականացման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 19 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 229 մլնդրամ:  Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 17,6 մլն դրամ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն

բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

  • Կիսվել: