շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Արագ տեմպերով ենք զարգանում` տարբեր երկրներից ՏՏ ոլորտի ընկերություններ տեղափոխվում են Հայաստան. Ավինյան

Արագ տեմպերով ենք զարգանում` տարբեր երկրներից ՏՏ ոլորտի ընկերություններ տեղափոխվում են Հայաստան. Ավինյան

ՏՏ ոլորտում հնարավորություններն անսահմանափակ են: Ես համոզված եմ, որ արտասահմանում ՏՏ ոլորտի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքրված լինել ներդրումներ անել Հայաստանում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետը, այնուամենայնիվ, նշեց, թե որը պետք է լինի մեր տնային աշխատանքը, որ ոլորտը զարգանա. «Առաջին հերթին` կրթական համակարգում խորքային բարեփոխումներն են: Մենք այս տարի հավելյալ ֆինանսավորում ենք հատկացրել դպրոցներում ինժեներական լաբորատորիաների հիմնմանն համար: Շատ մեծ ներդրում ենք անում բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Կառավարության վերջին նիստին 994 մլն դրամ է ուղղել դրան»:

Ավինյանի խոսքով`ՏՏ ոլորտը շատ արագ տեմպերով զարգանում է. «Տարբեր երկրներից ՏՏ ոլորտի ընկերություններ տեղափոխվում են Հայաստան, իրենց գրասենյակները տեղափոխում են Երևան և իրականացնում իրենց աշխատանքները: Մեր խնդիրն է  բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում սահմանենք նոր նշաձող»:

 

  • Կիսվել: