հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի և Արարատի մարզերի կարիքավոր բնակիչներին

Արաբական Միացյալ Էմիրությունները մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի և Արարատի մարզերի կարիքավոր բնակիչներին

Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը մեկնարկել է 2022 թվականի Ռամադան ամսվա ամենամյա բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում Զայեդ բն Սուլթան ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Արարատի մարզերում 80-ական (ընդհանուր առմամբ 160) պարենային արկղեր է տրամադրել տեղի կարիքավոր բնակիչներին։

Բարեգործական ծրագրի ընթացքում, որն իրականացվում է ԱՄԷ Կարմիր մահիկ և Զայեդ բն Սուլթան Ալ-Նահյան բարեգործական և մարդասիրական կազմակերպությունների հովանու ներքո, ՀՀ բոլոր մարզերում անապահով ընտանիքներին կբաժանվի ընդհանուր առմամբ 800 պարենային զամբյուղ։

ԱՄԷ-ն շարունակում է ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Հայաստանում իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը:

Էմիրությունների իմաստուն ղեկավարությունը մշտապես ընդգծում է օգնության ձեռք մեկնելու անհրաժեշտությունը բոլոր այն ժողովուրդներին, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում՝ նպատակ ունենալով թեթևացնել կենցաղային և տնտեսական ծանր պայմանների հետևանքով առաջացած դժվարությունները։

  • Կիսվել: