չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ապօրինի ծառահատման դեպք Չինչինում (տեսանյութ)

Ապօրինի ծառահատման դեպք Չինչինում (տեսանյութ)

Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունը։

Ապրիլի 12-ին ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ 24-ամյա մի երիտասարդ հատել է ծառեր։

Ոստիկանություն հրավիրված Չինարիի բնակիչը խոստովանեց, որ ապրիլի 5-ին Չինչին գյուղի տարածքում հատել է 3 ծառ։

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Նախապատրաստվում են նյութեր։

 

  • Կիսվել: