շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արմավիրում ապօրինի խորքային հորից ջրառը կասեցվել է (լուսանկարներ)

Արմավիրում ապօրինի խորքային հորից ջրառը կասեցվել է (լուսանկարներ)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գործող «ՆՈՐԴ-ԲԵՏՈՆ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում պարզել են, որ ընկերությունը, չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություն, տարածքում առկա ապօրինի խորքային հորից կատարում է ջրառ, իսկ բետոնի շաղախի արտադրությունն ու չորանոցի կաթսան աշխատում են առանց անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել է ստորերկրյա ապօրինի խորքային հորի, բետոնի շաղախի արտադրության և չորանոցի կաթսայի շահագործումը։

Նշանակվել են ընդհանուր՝ 800,000դր. չափով վարչական տուգանքներ:

 

Возможно, это изображение 1 человек, водонагреватель и текст

Возможно, это изображение водонагреватель

Возможно, это изображение 1 человек, водонагреватель, литейный завод и текст

  • Կիսվել: