ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԱՊՀ երկրների փորձագետները քննարկել են կոռուպցիային հակազդելու միջոցները

ԱՊՀ երկրների փորձագետները քննարկել են կոռուպցիային հակազդելու միջոցները

ԱՊՀ երկրների փորձագետները քննարկել են համագործակցության շրջանակում կոռուպցիային հակազդելու միջոցառումները։ Տեղեկությունը հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ղրղզստանի գլխավոր դատախազության աշխատակիցների նախագահությամբ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի քարտուղարության նիստը կայացել է հունվարի 18-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։
Հանդիպման մասնակիցները համաձայնեցրել են քարտուղարության հետագա գործողությունները խորհրդի 2023 թվականի աշխատանքային ծրագրի կատարման նպատակով։
 
Մանրամասն քննարկվել են ՌԴ-ում կազմակերպվելիք՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հերթական նիստի օրակարգի նախագծի հնարավոր առաջարկները: Մասնավորապես քննարկվել է ԱՊՀ գործկոմի՝ Համագործակցության իրավապայմանագրային բազայի գույքագրում անցկացնելու առաջարկը։

  • Կիսվել: