երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Անտառային հողերի վարձակալությունը մեծ թափ է ստացել. ունենք 235 պայմանագիր՝ տարեկան 92 մլն դրամ արժեքով. Մարկոսյան

Անտառային հողերի վարձակալությունը մեծ թափ է ստացել. ունենք 235 պայմանագիր՝ տարեկան 92 մլն դրամ արժեքով. Մարկոսյան

Անտառային հողերի վարձակալության գործընթացը մեծ թափ է ստացել 2022 թվականի երրորդ ետռամսյակից, և դա բավականին մեծ տեմպերով ընթանում է: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանը:

«Մինչեւ 2022 թվականը «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կնքվել է շուրջ 130 պայմանագիր, որի վարձակալության արժեքը կազմում էր տարեկան շուրջ 25 մլն դրամ: Իսկ 2022-ի երրորդ եռամսյակից մինչեւ 2024-ի երկրորդ եռամսյակը, այդ վարձակալության պայմանագրերի թիվը հասել է շուրջ 235-ի: Վարձակալական վճարը կազմում է տարեկան արդեն 92 մլն դրամ: Իսկ ներդրումային ծրագրերը, որոնք հաղթող են ճանաչվել, կազմում են 15,1 մլրդ դրամ»,-ասաց նա:

Մարկոսյանը նշեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը վերահսկում է եւ նրանց ստանձնած պարտավորությունների կատարումը ֆինանսական մասով, նաեւ վերահսկում է օրենսգրքի հետ կապված սխալները, բացթողումները, խախտումները: «Այդպիսիք լինելու դեպքում ՊՈԱԿ-ը տեղեկացնում է էկոպարեկային ծառայությանը»:

  • Կիսվել: