ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին. Սուրեն Պապիկյան

Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին. Սուրեն Պապիկյան

Անկախ համաճարակային իրավիճակից՝ գյուղացիներին ոռոգման ջուրը կհասնի ժամանակին։ Ոռոգման ցանցի արդիականացման եռամյա ծրագրի շրջանակներում շարունակվում են միջտնտեսային, ներտնտեսային և մայր ջրանցնքների հիմնանորոգման և նորոգման աշխատանքները։  Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ 

«Ծրագրի ավարտին կունենանք շուրջ 390 կմ երկարությամբ նորոգված ջրանցքներ։

Այժմ ակտիվ կերպով ընթանում են՝
Կոտայքի մայր ջրանցքի տարածքում մոտ 900 մետրանոց խողովակաշարի կառուցման աշխատանքները,
Արզնի- Շամիրամ ջրանցքի 92 մետրանոց սեյսմակայուն ակվեդուկի կառուցման աշխատանքները,
Ուջանում ակվեդուկի կառուցման, 7 կամուրջների նորոգման աշխատանքները։

Ներտնտեսային ոռոգման համակարգի նորոգման ծրագիրը կընդգրկի 107 համայնք, ինչի արդյունքում կբարելավվի շուրջ 25 հազար հեկտար հողատարածքի ոռոգման գործընթացը»,- գրելէ նա ֆեյսբուքում և տեսանյութ հրապարակել։

  • Կիսվել: