շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՆԻՖ-ի դուստր ՓԲԸ-ի ներք գործող ներդրումային ֆոնդը շարունակում է աջակցել հայաստանյան բիզնեսին

ԱՆԻՖ-ի դուստր ՓԲԸ-ի ներք գործող ներդրումային ֆոնդը շարունակում է աջակցել հայաստանյան բիզնեսին

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» դուստր ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը շարունակում է ներդրումներ իրականացնել տեղական ընկերություններում՝ նպաստելով հայաստանյան ձեռնարկությունների զարգացմանն ու ընդլայնմանը:

«Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից Ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում գրանցված ինչպես նոր, այնպես էլ արդեն իսկ գործող բիզնես ծրագրերը:

Մինչ օրս ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից մոտ 10 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրականացվել մի քանի ծրագրում՝ ընդլայնելով գործող բիզնեսները, ստեղծելով ավելի քան 200 լրացուցիչ աշխատատեղի հնարավորություն։ Ֆոնդը բաժնեմասային մասնակցությամբ ծրագրեր է իրականացնում  «Հայր և որդի Երեմյաններ», «Ֆուդ Ռեփաբլիք», «Ապագա Փրոջեքթս», «Գլոբալ Քոննեքթ» ընկերությունների հետ և ներդրում՝ «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող «ԵՄ-Հայաստան ՓՄՁ» ֆոնդում։ Մենք շարունակում ենք վստահ լինել, որ պետական միջոցների առավել արդյունավետ կիրառումը տնտեսական կենսունակ ծրագրերում ներդրումն է։

ԱՆԻՖ-ը հիշեցնում է, որ Ֆոնդը բաց է նոր ծրագրային առաջարկների համար։ Հայաստանում գրանցված ցանկացած բիզնես կարող է դիմել բաժնեմասային ֆինանասվորման համար՝ Ֆոնդի պայմաններին համապատասխանելու դեպքում։

Պայմաններին կարելի է ծանոթանալ այստեղ։

Ֆոնդի մասնակցությունը 25-49%  է, մասնակցության չափը մեկ ծրագրում՝ 0.5-4 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

  • Կիսվել: