երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհրաժեշտ պայմաններ կապահովվեն անկանխիկ վճարումների համակարգին անցում կատարելու համար

Անհրաժեշտ պայմաններ կապահովվեն անկանխիկ վճարումների համակարգին անցում կատարելու համար

Կառավարությունը հավանություն է տվել «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում վճարային քարտեր ընդունող սարքեր՝ պոս (pos) տերմինալներ տեղադրելու մասին» ՀՀ կառավարության որոշմանը: Որոշման ընդունումը պայմանավորված է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ վճարային քարտեր ընդունող ՊՈՍ (POS) տերմինալների կիրառման ընդլայնմամբ պայմանավորված ապահովելով պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող անկանխիկ վճարումները և նվազեցնելով կանխիկ դրամաշրջանառությունը:

Պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում ՊՈՍ (POS) տերմինալների տեղադրումն արդյունավետ և արագ իրականացնելու համար անհրաժեշտ է գույքագրել և ստանալ համապատասխան տեղեկատվություն ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ՝ միաժամանակ սահմանելով գույքագրման և ներկայացման հստակ ժամկետներ: Որոշման ընդունմամբ ակնկալվում է պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացված գույքագրման և անհրաժեշտ ՊՈՍ (POS) տերմինալների քանակի և պարտավորությունների հաշվառման ծրագրային ապահովման առկայության վերաբերյալ տեղեկատվության ստացման արդյունքում ապահովել անհրաժեշտ պայմաններ՝ պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՊՈՍ (POS) տերմինալների կիրառմամբ պայմանավորված անկանխիկ վճարումների համակարգին անցնելու համար:

  • Կիսվել: