երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման եւ վերականգնման տարի․ Ֆինանսների նախարարի ուղերձ

Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման եւ վերականգնման տարի․ Ֆինանսների նախարարի ուղերձ

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Անցնող տարին կարելի է համարել ճգնաժամի հաղթահարման եւ վերականգնման տարի: Ցանկանում եմ, որ այսօր՝ Նոր տարվա նախաշեմին, ամփոփելով անցնող տարվա արդյունքները, լցվենք լավատեսությամբ, որովհետեւ այն մեզ հաղորդում է նոր լիցք՝ հաղթահարելու նոր դժվարությունները եւ մարտահրավերները:

Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Թող գալիք տարին լինի խաղաղությամբ, հաջողությամբ, երջանկությամբ եւ աշխատանքային նորանոր ձեռքբերումներով լի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ»,- գրել է նախարարը:

  • Կիսվել: