Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակի նախաձեռնած նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Երկրաշարժերի պայմաններում առողջապահական համակարգերի պատրաստվածության ու արձագանքման կարողությունների զարգացման, փորձի փոխանակման ու համագործակցության ամրապնդման նպատակով համաժողովը Ստամբուլում համախմբել է առողջապահության նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին և ոլորտի փորձագետներին:
Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ռիսկերը և բնական աղետների, մասնավորապես՝ երկրաշարժերի՝ առողջապահական համակարգերի վրա ունեցած զգալի ազդեցությունը, նման ձևաչափով միջազգային համագործակցությունը մեր երկրի համար կարևոր նշանակություն ունի ազգային կարողությունների զարգացման և փորձի փոխանակման տեսանկյունից։



