շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԱՆ տեղակալ Արտակ Ջումայանն Առողջապահության միջազգային 10-րդ համաժողովին ներկայացրել է ՀՀ առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները

ԱՆ տեղակալ Արտակ Ջումայանն Առողջապահության միջազգային 10-րդ համաժողովին ներկայացրել է ՀՀ առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Սանկտ Պետերբուրգում ընթացող Առողջապահության միջազգային 10-րդ համաժողովի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումները , նշել, որ գործուն քայլեր են արվում առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման, ինչպես նաև բուժաշխատողների մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:
 
Ելույթում փոխնախարարը հատկանշել է` բարեփոխումների մի մասն արդեն գործնականում շոշափելի են, իսկ որոշներն էլ` ընթացքի մեջ:
 

 
Ներկայացնելով Հայաստանի առողջապահության ոլորտի բարեփոխումների հավակնոտ ծրագրերը` Արտակ Ջումայանը վստահեցրել է, որ ունենալու ենք հզոր, բարեփոխված ու հասանելի առողջապահական համակարգ, որի վերջնարդյունքը ՀՀ քաղաքացիների համար առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կլինի:
 
Նշենք, որ Առողջապահության միջազգային 10-րդ համաժողովին մասնակցում է նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն:

  • Կիսվել: